Բաժիններ՝

Սպանությունը բացահայտվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Գ. Արզունյանի դին է:
Պարզվել է նաև, որ Գ. Արզունյանին սպանել և դին այրել են:
Հանցագործությունը բացահայտվել է:

Սպանության կասկածանքով կան բերման ենթարկվածներ:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29