Բաժիններ՝

«Վստահ եմ՝ դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի». Արմեն Աշոտյան

«Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում և այն բացարձակ կապ չունի ո՛չ ձեզ հետ, ո՛չ Լևոն Մկրտչյանի հետ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, թե Ձեզ զոհաբերեցին ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի համար, Ա. Աշոտյանն այսպես արձագանքեց.

«Ես, երևի թե, առաջիկա օրերին մի քիչ ազատ կլինեմ, ու կկարողանամ ծանոթանալ ձեր լրագրողական ֆենթզի ժանրի վերջին հրապարակումներին, անպայման նաև այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարրի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրատավական դաշտում»:

Ինչ վերաբերում է հարցին՝ նորից գործադիր մարմին վերադառնալու հնարավորության դեպքում ո՞ր ոլորտը կնախընտրի, աապա Ա. Աշոտյանն ասաց.

«Ես, կարծում եմ, բավականաչափ հմուտ եմ, որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ հիմա արտահայտել»: Հարցին էլ, թե շարունակելո՞ւ եք նույն ոճով հմտորեն թաքցնել այն, ինչ ուզում եք ասել, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Միշտ այդպես է եղել: Վստահ եմ՝ դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեր ճնշող մեծամասնությունն իմ մեջ տեսնում էր երեսուն տոկոսով կրթության նախարար, յոթանասուն տոկոսով ձեր հարցերը քաղաքական էին»:

Ա. Աշոտյանը նկատեց, որ ինքը պաշտոնավարել է մեկ անգամ, բայց յոթ տարի, իսկ Լևոն Մկրտչյանի դեպքում պետք է հաշվարկել նրա պաշտոնավարման ժամկետը, ոչ թե նշանակումների քանակը: Հարցին՝ այսինքն՝ ձեր փորձառությունն ավելի շա՞տ է, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Դե, եթե մաթեմատիկական բազային գիտելիքներդ ներում է, այո»: Իսկ արդյոք նրա՝ փորձառության պակասից ոլորտը չի՞ տուժի:

«Վստահաբար՝ ոչ, պարոն Մկրտչյանը շատ փորձառու նախարար է, որին ես ճանաչել եմ դեռ ուսանողական տարիներինց, ու վստահաբար, գալիք տարիների ընթացքում նա կշարունակի այն, ինչ ես շարունակում էի նրանցից հետո»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ փաստորեն ՀՅԴ-ն կադրերի պակաս ունի՞, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Մենք, իհարկե, կնքելու ենք համագործակցության հուշագիր, բայց դա ինձ չի պարտավորեցնելու պատասխանել նրանց փոխարեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս