Ճգնաժամի հարցը դեռ օրակարգում է. Հերմինե Նաղդալյան

«Ներկա վիճակը նույնպես չի կարող գնահատվել որպես սովորական կայուն վիճակ՝ հաշվի առնելով հիմնականում արտաքին այն ազդակները, որ առկա են մեր տնտեսության մեջ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե արդյոք կարելի է արձանագրել, որ ճգնաժամի փուլն արդեն ավարտվել է և որևէ ծրագրի չկատարումը ՀՀ կառավարությունը չի կարող պայմանավորել ճգնաժամով և դոմինոյի էֆեկտով ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցությամբ: Ա.Ջանջուղազյանը ձեռնպահ մնաց անդրադառնալ ճգնաժամի մասին հարցի հետագա քննարկմանը:

«Փաստորեն, ճգնաժամի հարցը դեռ օրակարգում է»,- արձանագրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29