Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ կմիանա Վարդան Օսկանյանի կուսակցությանը

«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին, և ընդհանրապես իրավիճակին` ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով շրջանառավող այն լուրերին, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել:

Ս. Մարգարյանը նշեց, որ ինքը միայն կողջունի, եթե Վ. Օսկանյանը որոշի կուսակցություն ստեղծել: Նա չբացառեց, որ կհամալրի այդ կուսակցության շարքերը՝ նշելով, որ հստակ կասի այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը գոնե հայտարարի կուսակցություն ստեղծելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29