Բաժիններ՝

Ցավալի է, որ Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս ժողովրդին թշնամի չի համարում ու հույս ունի նորմալացնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք ռուս ժողովրդի թշնամին չենք: Երկրի համար, որը Ռուսաստանից ընդունում է տարեկան 4 միլիոն զբոսաշրջիկ, դա անհնար է: Մեր առևտուրը հասնում էր մինչև 35 միլիարդ դոլարի ու մենք կցանկանայինք այդ թիվը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: Ցավալի է, որ Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է: Հուսով եմ՝ ձեռնարկվող քայլերը հարաբերությունների նորմալացման առումով կհանգեցնեն դրական արդյունքի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում տեղի ադմինիստրացիայի ղեկավարների առաջ:

Նա կրկնել է, որ ռուսական «Սու-24»-ի հետ տեղի ունեցածի պատճառն այն է, որ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը, ու այդ խախտումները կրել են շարունակական բնույթ՝ չնայած Թուրքիայի նախազգուշացումներին:

«Ասում են, որ եթե մենք չխոցեինք ինքնաթիռը, չէինք հասնի նման բանի (ճգնաժամի): Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ եթե ՌԴ-ն չխախտեր մեր օդային տիրույթը, ապա մենք նման բանի չէինք հասնի»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակը Ռուսաստանի համար կարող է ներկայացնել «հետաքրքրություն հեռու վայրերում», իսկ Թուրքիայում դա «կյանքի ու մահվան հարց է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս