Բաժիններ՝

Կոսմետիկ ապրանքների խոշորագույն արտադրող Johnson & Johnson-ը տուգանվել է 72 միլիոն դոլարով

ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ ապրանքների խոշորագույն արտադրող Johnson & Johnson ընկերությանը վճարել 72 մլն դոլար այն կնոջ ազգականին, ով մահացել է քաղցկեղից, հայտնում է TASS-ը:

Համապատասխան որոշումը հրապարակել է Սենտ-Լյուիս քաղաքի երդվյալ ատենակալների դատարանը: Ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել Ալաբամա նահանգի բնակիչ Ժակլին Ֆոսքի ընտանիքը, ով 62 տարեկանում մահացել էր անցած տարվա հոկտեմբերին ձվարանների քաղցկեղից:

Ազգականները պնդում են, որ կինն այդ հիվանդությունը ձեռք է բերել այն բանից հետո, երբ 35 տարի շարունակ օգտվել է ամերիկյան ընկերության արտադրանքից, այդ թվում՝ ինտիմ հիգիենայի համար նախատեսված միջոցներից ու մանկական ցանափոշուց:

Արդյունքում՝ երդվյալ ատենակալների դատարանը կոնգլոմերատին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ ու մեղադրել տեղեկությունը թաքցնելու մեջ, որ իր արտադրանքը կարող է վնաս հասցնել առողջությանը:

Johnson & Johnson-ը հայտարարել է, որ հիասթափված է դատարանի որոշումից, սակայն չի ընդգծել, թե կբողոքարկի դատարանի որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29