«Բարեբախտաբար՝ մեզ համար, դժբախտաբար՝ մուտիտ անողների համար». Վարդան Այվազյան
«Բարեբախտաբար՝ մեզ համար, դժբախտաբար՝ մուտիտ անողների համար, չգիտեմ ինչ կազմակերպություններ կան, որոնք չգիտես որտեղից հանկարծ գրում են, որ ռադիոակտիվ ֆոնը շատ բարձր է՝ առանց որևէ մեկ մշտադիտարկում իրականացնելու, առանց որևէ մեկ փաստեր ունենալու: Անգամ ես մասնակցություն եմ ունեցել ՀՀ-ՌԴ միջև տեղի ունեցող ուրանի երևակումների, շահագործման հարցերին, անգամ այդտեղ չկա ռադիոակտիվ որևէ մեկ ֆոնի որևէ մեկ նշույլի տատանում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղալյանի հարցին, թե ՀՀ տարածքում կա՞ բարձր ռադիոակտիվ ֆոն, ԶԼՄ-ները գրում են երեխաների հիվանդացությունների մասին և այլն:
Ըստ Վ.Այվազյանի՝ Հայաստանն ԱԷԿ ունեցող երկիր է և միջազգային կառույցները մշտական հետևում են, բոլոր մշտադիտարկումները ցույց են տալիս՝ բոլոր շահագործվող հանքավայրերում ռադիոակտիվ ֆոնի որևէ տատանում չկա: Նրա կարծիքով՝ շրջանառվող տեղեկությունները պարզապես մարդկանց՝ իրենց խնդիրները լուծելու համար է:
Վ.Այվազյանը նշեց, որ խնդիրն այլ է, բոլոր դիտարկումները, բոլոր վերահսկողական ստուգումները, ջրերի մոնիթորինգի արդյունքները որևէ ագամ դրական չեն եղել. «Տվյալ խնդիրը գտնվում է միջազգային մարմնի մշտական ստուգման ներքո, և որևէ մեկ տեղ չունենք բարձր ֆոն»: