168.am-ն անդրադարձել էր Լևոն Սարգսյանին պատկանող Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցների բողոքին, ՀՀ ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին ուղղված նրանց նամակ-հայտարարությանը, որով պահանջում են քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով:
Տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է մարդու դեմ ուղղված 653 հանցագործություն, այդ թվում՝ 13 սպանություն, 9 սպանության փորձ և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 133 դեպք։
Միջոցառումը միասնական էր ու համախմբված: Այդ ընթացքը տևել է մեկ ժամից ավելի, և, կարծում եմ, մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Չնայած՝ էլի եմ ասում՝ եթե ենթադրեինք, որ լուսաբանողների մեջ թուրք լրագրող կա, նույնիսկ տանից դուրս գալուց հատուկ դեմքի արտահայտությամբ կգայինք:
«Դե իրենք ծես են արել, ծեսը ողբերգությունից տարբերվում է, դրանք տարբեր բաներ են: Նոր մահացածներ չեն այնտեղ թաղված, որ ասեինք , թե այդ կանայք պետք է այնտեղ գնային ողբալու:Պարզ է, որ պետք է այդպիսի տրամադրությամբ լինեին, որ կարողանային ծես անել, այսինքն, որ հիշատակեն, որ եղելությունը ներկայացնեին, որ մարդիկ էլ իմանան, թե ինչի համար է դա եղել, որ ճանաչման գործընթացին էլ ընթացք տան:Այդ բոլորը արվում է ընթացք տալու համար»,-շեշտեց Լուսիկ Ագուլեցին:
Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը: Նրա խափանման միջոցն է փոխվել:
Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին:
Եթե անընդհատ փորձում եք գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել կրունկների կոշտ և ճաքճքված մաշկից, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ին «ԻԺ-2717-220» մակնիշի ավտոմեքենան Հագվի գյուղի ճանապարհին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում. 2014 թվականի ապրիլի 7-ին «Հարսնաքար» ռեստորանում խնջույք են անցկացրել ու ծախսել 9 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար)։
Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է դպրոց-թանգարան կապի ամրապնդմանը, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, համակողմանիորեն զարգացած սերնդի կրթմանն ու դաստիարակությանը:
Օբաման զգուշացրել է, որ անմիջապես չի հաջողվի հաղթահարել ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա անվստահության մթնոլորտը:
Այս մասին Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մասուդ Բարզանին:
Եգիպտոսը թույլ է տվել, որ իսրայելական ավիացիան անցնի իր տարածքով և հարվածի Լիբիայում գտնվող թիրախին:
Ապրիլի 3-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 15-րդ կմ-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1970 թ. ծնված Արտակ Մ.-ին և 1946 թ. ծնված Ֆրունզիկ Կարապետյանին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ միջազգային հանրություն լռություն չի պահպանի և անտարբերություն չի ցուցաբերի այդ անընդունելի հանցանքների նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Քենիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 10-11-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
«Երեքն էլ մոտ 40-50 տարեկան են: Բարձր տեղում` 13-րդ հարկում պատ շարելիս են եղել, էդ վերամբարձ կռունկը, երբ աղյուսները բերել է, որ տեղադրի իրենց կանգած տեղը, կռունկի աշխատողն անզգույշ կպել է, և այն հատվածը, որի վրա կանգնած են եղել մեր քաղաքացիները, փլվել է»:
Ապակենտրոնացումը որևէ ընդհանուր բան չունի ֆեդերալացման հետ:
Սկզբնական շրջանում Թուրքիայի իշխանությունները մտադիր են եղել արգելափակել նաև Facebook սոցցանցի մուտքը:
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ՝ նշելով, որ Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով գնացել են զրուցելու մասնակիցների հետ, դիտարկելու տեղանքը՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ոնեցել և ինչ պետք է անել, որպեսզի այլևս չկրկնվեն նման դեպքերը:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու են պաշտպանական ու զսպման մարտեր վարելու եղանակներ:
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»:
Դեսպան Շապիրոյի համար փակ են նախագահական նստավայրի դռները:
Ապրիլի 6-ին, ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը միայնակ դուրս է եկել եղբոր տանից և քայլել դեպի տուն, դեռևս տուն չհասած, իր կողքին կանգնել է ռուսական արտադրության ավտոմեքենա, որի ուղևորը մեքենայից կոպիտ տոնով հարցրել է՝ «ո՞վ ես, ո՞ւր ես գնում»: Ինքը հարցից զայրանալով՝ պատասխանել է հարցով. «հո մե՞նթ չես»: Ավտոմեքենայի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է իրեն և ասել, թե՝ «միլիցեն ի՞նչ կապ ունի, արի տղավարի խոսենք»:
Մադուրոյի խրտվիլակն այրել են վենեսուելացի ընդդիմադիրները:
«Ի՞նչ իմաստ կա իրանական գազը տարանցել Եվրոպա Հայաստանով և Վրաստանով»,- 168.am-ի հետ զրույցում նման զարմանք հայտնեց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը: