 
                        Քրդերն ու իրաքցիները պայմանավորվել են համատեղ պայքար մղել ԻՊ-ի դեմ
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին պայմանավորվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միավորման շուրջ:
Այս մասին Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մասուդ Բարզանին. «Մենք պայմանավորվածության ենք եկել և համաձայնեցրել ենք մեր համատեղ գործողությունները՝ Իրաքն ահաբեկչությունից փրկելու համար»:
Իրաքի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են Նայնավա նահանգն ու Մոսուլ քաղաքն ազատագրելու հարցում համատեղ գործողություններ վարելու շուրջ: Ալ-Աբադին ընդգծել է, որ իրենք պլանավորում են կարգավորել Էրբիլի հետ անցյալում եղած բոլոր տարաձայնությունները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        