Բաժիններ՝

Վենեսուելայում Զատիկը նշել են Մադուրոյի ու Օբամայի խրտվիլակներն այրելով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վենեսուելացիները Զատիկը նշել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի խրտվիլակներն այրելով: Մադուրոյի խրտվիլակն այրել են վենեսուելացի ընդդիմադիրները:

Վենեսուելայում չափազանց ցածր է ներկայիս նախագահի վարկանիշը՝ կապված բարձր ինֆլյացիայի և տնտեսական ծանր իրավիճակի հետ: Մադուրոյի կողմնակիցներն իրենց հերթին որոշել են կրակի մատնել Օբամայի խրտվիլակը:

Վենեսուելայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները նախկինի նման չեն առանձնանում ջերմությամբ: Ընդգծվում է, որ Վենեսուելայում, Մեքսիկայում ու Բրազիլիայում Զատկի տոնման ժամանակ ընդունված է այրել Հիսուս Քրիստոսին դավաճանած Հուդայի խրտվիլակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930