Բաժիններ՝

Չեխիայի նախագահը խզել է ԱՄՆ դեսպանի հետ անձնական հարաբերությունները

Չեխական Parlamentnilisty պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ նեղացել է Չեխիայում ԱՄՆ դեսպանից և այսուհետ հրաժարվել է սեփական նստավայրում հանդիպել նրա հետ:

Զեմանն այս մասին հայտարարել է այն բանից հետո, ինչ դեսպան Էնդրյու Շապիրոն հրապարակավ քննադատել է նրան՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու պլանների կապակցությամբ:

Շապիրոն զարմանք է հայտնել, որ եվրոպացի առաջնորդներից մեկը կարող է մեկնել Մոսկվա այն ֆոնին, երբ Եվրոպայի մնացյալ առաջնորդներն Ուկրաինայի հակամարտության պատճառով հրաժարվում են ներկա գտնվել Հաղթանակի զորահանդեսին:

Զեմանն իր հերթին հայտարարել է, որ որևէ դիվանագետ չի կարող միջամտել իր արտասահմանյան այցերի ծրագրին. «Դեսպան Շապիրոյի համար փակ են նախագահական նստավայրի դռները»:

Ավելի վաղ Զեմանը մանրամասնել էր, թե ինչու չի հրաժարվել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվա մեկնելու պլանից. «Մոսկվայի միջոցառումներին իմ չմասնակցելով կվիրավորեի 150.000 խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Չեխոսլովակիայի ազատագրման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930