 
                        Թուրքիայում արգելափակել են Twitter-ն ու Youtube-ը
 
                                    Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում արգելափակվել են Twitter միկրոբլոգների ծառայությունն ու Youtube վիդեոհոսթինգը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը:
Որոշման համար պատճառ են հանդիսացել նախորդ շաբաթ զինյալների կողմից պատանդ վերցված թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի լուսանկարների տարածումն այդ ծառայություններում:
Սկզբնական շրջանում Թուրքիայի իշխանությունները մտադիր են եղել արգելափակել նաև Facebook սոցցանցի մուտքը, սակայն հետագայում հրաժարվել են այդ քայլից, քանի որ սոցցանցի ներկայացուցիչներն օպերատիվորեն վերացրել են վիճելի լուսանկարները:
Դրանց հրապարակման համար Թուրքիայում արգելափակվել է ավելի քան 150 կայք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        