
Իսրայելական ավիացիան զինապահեստ է ոչնչացրել Լիբիայում. մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի մարտական ինքնաթիռներն օրեր առաջ հարվածել են Լիբիայի հարավում գտնվող մի զինապահեստի, որում պահվել է ՀԱՄԱՍ-ին ուղարկելու նպատակով ձեռք բերված զենքն ու զինամթերքը:
«Ալ-Վաթան» թերթի տեղեկություններով՝ զինապահեստն ամբողջովին ոչնչացվել է: Պահեստում գտնվել է Իրանի կողմից Չադի ու Սուդանի զենքի վաճառականներից գնված զենքը, որը պլանավորված էր ուղարկել ՀԱՄԱՍ-ին: Պլանավորված էր զենքը Գազայի հատված հասցնել Սինայի թերակղզու տարածքով:
Թերթն ընդգծում է, որ Լիբիայում գտնվող զինապահեստը ոչնչացվել է Եգիպտոսի ու Իսայելի ռազմական ու հետախուզական համագործակցության արդյունքում: Եգիպտոսը թույլ է տվել, որ իսրայելական ավիացիան անցնի իր տարածքով և հարվածի Լիբիայում գտնվող թիրախին: