
Էստոնիան ու ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են սկսել

Delfi պարբերականի փոխանցմամբ՝ էստոնական բանակի ստորաբաժանումներն այսօր զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Զորավարժությունների ժամանակ մշակվելու են պաշտպանական ու զսպման մարտեր վարելու եղանակներ:
Բացի այդ, զինվորները կարող են գործնականում մշակել դաշնակիցների մարտական ինքնաթիռներից օգնություն ստանալը: Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով:
Առաջին փուլը տևելու է մինչև ապրիլի 9-ը և նվիրված է լինելու տակտիկական միջոցառումներին ու վարժանքներին՝ ներառյալ օդային հարձակումներից պաշտպանվելը:
Ապրիլի 10-ից սկսվելու է զորավարժությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են 155 միլիմետր տրամաչափի FH70 հաուբիցներ և F-16 կործանիչներ: