Բաղադրատոմս, որը կօգնի ազատվել կրունկների ճաքերից
Եթե անընդհատ փորձում եք գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել կրունկների կոշտ և ճաքճքված մաշկից, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է: Այն ներկայացրել է naturalhealthcareforyou.com-ը:
Բաղադրություն
- 10 կոճակ ասպիրին (300մգ)
- 250մ լ 70%-անոց սպիրտ
Պատրաստման եղանակը
Ասպիրինի կոճակները տրորեք՝ մինչև փոշիանման զանգված ստանալը: Վրան լցրեք սպիրտը և թողեք թրմվի 2 օր:
Ամեն գիշեր խառնեք լուծույթը, թանզիֆը (марля) թրջեք դրանով և դրեք կրունկների կոշտացած մաշկին, պոլիէթիլենային տոպրակով ծածկեք և բամբակե գուլպաներ հագեք: Հաջորդ առավոտյան լվացեք կրունկները և ոտքերի քսուք քսեք:
10 օր անց կհամոզվեք, որ այս լուծույթն իրոք օգնում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Հ.Գ. Կարող եք այս լուծույթը տարածել նաև վարիկոզային երակների վրա, քանի որ այն հանգստացնում և վերացնում է ցավը: