
Հռոմի պապը կտրականապես դատապարտել է ժամանակակից աշխարհում քրիստոնյաներին հալածելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, այսօր Վատիկանում ուղերձ հղելով Զատկի կապակցությամբ, կտրականապես դատապարտել է ժամանակակից աշխարհում քրիստոնյաներին հալածելը:
Հռոմի պապը կոչ է արել ապահովել իրենց եղբայրների ու քույրերի պաշտպանությունը, որոնց հետապնդում, հալածում, սպանում, գլխատում են միայն նրա համար, որ նրանք քրիստոնյաներ են: Պապն այդպիսի մարդկանց անվանել է ժամանակակից մարտիրոսներ և ընդգծել է, որ նրանց թիվն արդեն իսկ գերազանցել է քրիստոնեության գոյության առաջին դարերի մարտիրոսների թվին:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ միջազգային հանրություն լռություն չի պահպանի և անտարբերություն չի ցուցաբերի այդ անընդունելի հանցանքների նկատմամբ, որոնք հանդիսանում են մարդու հիմնական իրավունքների խախտում: