
Պորոշենկոն պատրաստ է հանրաքվե անցկացնել Ուկրաինայի պետական համակարգի շուրջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագա Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պետական կառավարման միասնական մոդելին հասարակական աջակցությունը շատ հզոր է, և ներկա դրությամբ այն կազմում է մոտ 90 տոկոս.
«Ուկրաինան կմնա միասնական պետություն, և պետության այդ մոդելին աջակցում է քաղաքացիների գրեթե 90 տոկոսը: Ապակենտրոնացումը որևէ ընդհանուր բան չունի ֆեդերալացման հետ: Ուկրաինան եղել, կա և ես համոզված եմ, որ կմնա միասնական պետություն»:
Պորոշենկոն հավելել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնել Ուկրաինայի պետական համակարգի հստակեցման շուրջ, եթե լինի դրա անհրաժեշտությունը: