Լոզանի համաձայնագիրը կկանխի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը. Օբամա
Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախորդ շաբաթ Շվեյցարիայի Լոզան քաղաքում ստորագրված համաձայնագիրը լավագույն եղանակն է՝ կանխելու համար Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը: Նա ընդգծել է, որ իրենք չունեն դա անելու ավելի արդյունավետ տարբերակ:
Օբաման ընդգծել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կվերացվեն միայն այն բանից հետո, ինչ նա կկատարի ստանձնած պարտավորությունները: Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ը պահպանում է պատժամիջոցները վերադարձնելու հնարավորությունը, եթե Իրանը խախտի իր պարտավորությունները:
Օբաման զգուշացրել է, որ անմիջապես չի հաջողվի հաղթահարել ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա անվստահության մթնոլորտը: