Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը այնքան էլ վատը չէ, որքան շատերը կարծում են. հունգարացի դարպասապահ

Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղերին։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անգլիական «Բելեքբրն Ռովերսի» հունգարացի դարպասապահ Բալաժ Տոտը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ կայանալիք առաջիկա հանդիպման մասին։

«Պետք չէ անտեսել Հայաստանի հավաքականը, նրանք այնքան էլ վատը չեն, որքան շատերը կարծում են։ Այն փաստը, որ նրանք հաղթեցին իռլանդացիներին, կարող է մեզ համար նախազգուշացնող նշան լինել, որ մենք պետք է խաղադաշտ դուրս գանք նրանց դեմ, ինչպես արեցինք Պորտուգալիայի դեմ։

Գլխավոր մարզիչը ճիշտ է, եթե մենք երազում ենք աշխարհի առաջնության մասին, ապա անպայման պետք է հաղթենք Հայաստանին տանը։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ սա ճնշում է գործադրում մեզ վրա։ Մենք հարգանքով ենք խոսում մեր մրցակցի մասին, բայց մենք արդեն ցույց ենք տվել տանը, որ կարող ենք մրցակցել աշխարհի լավագույնների հետ»,- Տոտի խոսքերն է մեջբերում nemzetisport-ը։

Հիշեցնենք, որ aշխարհի 2026 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին կմրցի Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 11-ին և 14-ին համապատասխանաբար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս