Այսօր տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան. 1 զինծառայող աննշան քերծվածքներ ունի. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ այսօր տեղի է ունեցել ավտովթար՝ ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն մասնակցությամբ, սակայն պնդում է՝ զինծառայողները չեն տուժել։

Մամուլում էր  այսօր տեղեկություն տարածվել, որ Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել:

ՀՀ ՊՆ-ն վստահեցնում է՝ ծանր վնասվածքներ չկան։

«Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս