
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում տալով երկրի նախագահի գրասենյակին։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»,- տեղեկացրել են Էրդողանի գրասենյակից։