
Հռոմի պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան

Հռոմի պապ Լևոն 14-րդն իր պաշտոնավարումից հետո առաջին ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան։
Այս մասին հաղորդում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունիին։ Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։
Բրունիի խոսքով՝ Լևոն 14-րդը Թուրքիա և Լիբանան է մեկնում այդ երկրների ղեկավարների և եկեղեցական իշխանությունների հրավերով։
Խոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։