Վերածվել է սովորական «աբիժնիկի». Արգի՛շտ, իրականությունից չես փախչի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի. Անկեղծ ասած՝ չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից:

Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կային, սկզբունքներ կային, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում է  արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը: Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի:

ՀԳ.
Արգի՛շտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»:

Տեսանյութեր

Լրահոս