Բաժիններ՝

Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանել

Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանելՖրանսիայում հնչող բազմաթիվ կոչերը, որ նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար, «անիմաստ են» և միայն կթուլացնեն Ֆրանսիայի ինստիտուտները։

Այս մասին հայտարարել է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը։ 

«Հանրապետության նախագահի հրաժարականի կոչերն անիմաստ են։ Նա ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և նրա լեգիտիմությունը չի կարելի կասկածի տակ դնել։ Սա կթուլացնի մեր ինստիտուտները և ոչ մի կերպ չի լուծի խորհրդարանական ճգնաժամը», – նշված է X-ում կուսակցության հրապարակած գրառման մեջ։

France24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում: 

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս