
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Դուք իրավամբ պատկանում եք հայրենի մշակույթի ճանաչված գործիչների աստղաբույլին: Կինոյում և թատրոնի բեմում Ձեր արած բոլոր գործերը Դուք ապրել և զգացել եք: Ձեր կերտած յուրաքանչյուր կերպար մատուցված է խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ Դուք նաև այսօր ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերի և ղեկավարում եք տաղանդավոր համախոհներից բաղկացած կոլեկտիվ»,- նշված է Վլադիրմիր Պուտինի շնորհավորական ուղերձում: