
Տրանսֆերտները շարունակում են նվազել

Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների կտրուկ անկումը շարունակվում է: Այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ոչ առևտրային փոխանցումները Հայաստան կազմել են 114 մլն 666 հազար դոլար, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 16%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 38%:
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքըկազմել է 87.2 մլն դոլար, որը հուլիսի համեմատ պակաս է 21%-ով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 44%-ով։