«Ազգովին խնդրման» դեպքում Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարեփոխումներով նախատեսվում է վարչապետի ընտրություն եւ հրաժարեցում` ԱԺ բաց քվեարկությամբ. դա ճնշման մեխանիզմ չէ՞, առաջին հերթին՝ յուրայինների նկատմամբ: «Ո՛չ, ճնշում չկա այդ դրույթում: Հետո էլ` դա բաց քվեարկություն չանվանենք, այլ` անհատական: Այո, եկել է ժամանակը, հարկավոր է քաղաքական դաշտ մտցնել այդ մշակույթը, որ այլեւս որեւէ գաղտնի քայլեր` սղանցիկ գործողություններ չկատարվեն. եթե իրոք դեմ են այդ վարչապետի գործունեությանը, ապա բոլորը պետք է բացահայտ դա արտահայտեն»:

Ո՞ւմ նկատի ունեք, հարցրինք Վահրամ Բաղդասարյանին: «Ես «ում» նկատի չունեի, նկատի ունեի սահմանադրական նոր դրույթն ու մոտեցումը. միք խառնի ամեն բան իրար, որովհետեւ եթե մեծամասնությունը վարչապետին չի վստահում այլեւս, պետք է բաց քվեարկությամբ դա արտահայտի»: Իսկ կարո՞ղ է բաց քվեարկությունը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը «ազգովին խնդրման» դեպքում վարչապետ դառնա: «Ո՛չ, չի կարող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս