 
                        Գյումրի քաղաքում հրդեհ է բռնկվել
 
                                    Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 01.08-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ. Կ.-ին պատկանող տնակը` գույքով (մոտ 90 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի 3 ջրցան ավտոմեքենաներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        