
«Բավարիա»-«Բորուսիա». Հավանական մեկնարկային կազմեր

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունհենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։
Գերմանիայի առաջնության ամենասպասված խաղի համար տարբեր կայքեր առաջարկում են թիմերի հավանական տարբեր կազմեր: Մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հավանական այն կազմերը, որոնք առաջարկել է «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» կունենա հետևյալ մեկնարկային կազմը՝ Նոյեր, Մարտինես, Բոատենգ, Լամ, Ալաբա, Ալոնսո, Տիագո, Գյոթսե, Կոստա, Մյուլլեր, Լևանդովսկի:
Իսկ «Բորուսիայի» կազմը կունենա հետևյալ տեսքը՝ Բյուրկի, Հումելս, Սոկրատիս, Գինտեր, Շմելցեր, Վայգլ, Գյունդողան, Կագավա, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ:
Սիրարփի Աղաբաբյան