Բաժիններ՝

ՄԱԿ-ը Սիրիայում դադարեցրել է մարդասիրական օգնության օպերացիան

ՄԱԿ-ը ժամանակավորապես Սիրիայում կասեցրել է մարդասիրական օգնության օպերացիան այդ երկրի տարածքում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Միստուրայի գրասենյակից հայտնել են, որ մարդասիրական օգնության ցուցաբերման օպերատիվ խումբը պատրաստ էր սկսել աշխատանքը, սակայն դա չի կարող անել:
«ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին կատարել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց վրա վերցված պարտավորությունները ու որքան հնարավոր է արագ հանգել անհրաժեշտ եզրահանգման կրակի դադարեցման համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասվում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Օգոստոսին սիրիական 3 քաղաքներում սկսել էր գործել կրակի դադարեցման համաձայնագիրը, որը կնքվել էր ընդդիմության ու կառավարական ուժերի միջև:
Հաշտության նպատակն էր մարդասիրական օգնություն հասցնել Լիբանանի հետ սահմանակից Էզ-Զաբադանի քաղաք, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, ինչպես նաև արևմուտքում գտնվող Կաֆրու ու Ֆուաա քաղաքներ, որոնք գտնվում են Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս