
Քիշնևում ցուցարարները ավելի քան 100 վրան են խփել խորհրդարանի մոտ. վերջիններս պահանջում են նախագահի հրաժարականը

Մոլդովայում ձախ կենտրոնամետ ընդդիմության կողմնակիցները վրանային քաղաք են տեղադրել Քիշնևի կենտրոնական փողոցում, հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ գիշերվա ընթացքում Մոլդովայի Սոցիալիստական ու «Մեր կուսակցությունը» կուսակցության կողմնակիցները երկրի նախագահի ու խորհրդարանի ապարատի առաջ ավելի քան 100 վրան են տեղադրել:
Գործակալության տեղեկություններով՝ վրանային քաղաքը շրջապատվել է ոստիկաններով, ովքեր, սակայն, չեն խանգարել վրանների տեղադրմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընդդիմությունը Քիշնևում միտինգ չի անցկացնի, որը նախատեսված էր հոկտեմբերի 4-ին, որպեսզի խուսափի ընդդիմության ու ցուցարարների բախումներից:
Մոլդովացի ցուցարարները նախագահին 7 օր են տվել պաշտոնից հեռանալու համար: