
Հայտնի մոդելավորող Պիեռ Կարդենը 455 մլն դոլարով վաճառում է իր Պղպջակների պալատը

Ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը վաճառքի է հանել Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող իր Պղպջակների պալատը: 93-ամյա դիզայներն անշարժ գույքը գնահատել է 455 մլն դոլար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Այս տանը մոդելավորողը հաճախ էր կազմակերպում երեկույթներ ու նորաձևության ցուցադրություններ, որոնց հաճախ մասնակցում էին Մարիոն Կոտիյարը, Դակոտա Ջոնսոնը, Պիրս Բրոսնանը, անգամ արքայազն Հարրին՝ իր նախկին սիրեցյալ Կրեսիդա Բոնասի հետ:
Շինությունը Կարդենի յուրահատուկ մշակութային կենտրոնն էր, որտեղ նա տեղակայել էր կահույքի իր սեփական հավաքածուն ու արվեստի իրեր: