
Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն 2016թ. առաջին 3 ամսում. Bloomberg

Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները, հավանաբար, չեղյալ կհայտարարվեն 2016թ. առաջին երեք ամսում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետներին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), ըստ գործակալության տեղեկությունների, կավարտի Իրանի միջուկային օբյեկտների մոնիթորինգը հունվար-փետրվարին, ենթադրում են աղբյուրները:
Իրանի կողմից միջուկային գործարքի կատարման դրական գնահատականը ճանապարհ կբացի պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ իրանական հարցի վերջնական լուծման մասին որոշումը կկայացվի 2016թ. մարտի վերջից ոչ ուշ:
Հիշեցնենք, որ Շվեյցարիան արդեն հանել է Իրանի վրայից պատժամիջոցները օգոստոսի 13-ին:
Խոսքը մասնավորապես, Իրանի պետական մարմինների կողմից թանկարժեք մետաղներով կոմերցիոն գործունեության ու առևտրի արգելքի, նավթամթերք