Բաժիններ՝

Սեպտեմբերի 3-ին զոհված Թևոյանի ընտանիքը օգնության կարիք ունի. armtimes.com

Սեպտեմբերի 3-ին Տավուշի սահմանագոտում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Հայկ Կառլենի Թեւոյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է ապրում, եւ նրան օգնելու համար ստեղծվել է հանգանակություն իրականացնող խումբ: Նախաձեռնությունը Սմբատ սարկավագ Խանվելյանինն է՝ Իջեւանի զորամասի հոգեւոր սպասավորինը:

Սարկավագը  armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մեկնարկից մեկ օրից էլ պակաս ժամանակ է անցել, այն մեկնարկել է երեկ երեկոյան: Եվ չնայած ոչ մեծ թվով, բայց՝ արձագանքողներ կան, այդ թվում՝ սփյուռքից: Սմբատ սարկավագ Խանվելյանը պատմեց, որ Հայկ Թեւոյանի կինը, նրանց 5 երեխաները, որոնցից երեքը անչափահաս են, սոցիալական խիստ ծանր վիճակում են:

«Հայկը հայրենիքի համար տվեց ամենաթանկը՝ իր կյանքը, որ կարողանանք հանգիստ քնել: Ես կոչ եմ անում, որ միասին օգնենք ՀԱՅԿԻ ընտանիքին, որպեսզի Հայկի հոգին էլ հանգիստ լինի,-նշեց հոգեւորականը:

Կայքի  հարցին, թե մասնավորապես ինչի կարիք ունի Հայկ Թեւոյանի ընտանիքը, սարկավագը պատասխանեց, որ իրեն այդ մասին քիչ բան է հայտնի.

«Առաջիկա օրերին պետք է այցելեմ Հայկի ընտանիքին, այդ ժամանակ ամբողջ պատկերն ինձ համար պարզ կլինի: Միայն գիտեմ, որ տունը, որտեղ ապրում են, անմխիթար վիճակում է: Նաեւ ինձ հայտնի է, որ նրանք լվացքի մեքենայի կարիք ունեն, եւ այդ նպատակով գումարն արդեն հավաքել ենք»:

Սմբատ սարկավագ Խանվելյանից կայքը տեղեկացել է, որ զոհված զինվորականի ընտանիքին օգնել են Արագածոտնի մարզպետարանը, Պաշտպանության նախարարոթյունը, Հայկի հրամանատարական կազմը: Բոլոր նրանք, ովքեր կարող են օժանդակել Թեւոյաններին, կարող են զանգահարել Հայկի կնոջը՝ Ջավահիրին, 098-16-70-57 հեռախոսահամարով, կամ դիմել Սմբատ սարկավագին՝ 077-81-87-44 հեռախոսահամարով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս