
Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Սա Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող արդեն 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովն է, որը հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի, Եկատերինբուրգի և Վլադիկավկազի համաժողովներին: