Բաժիններ՝

2016 թվականից Հայաստանում գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրմանը

2016թ.-ից Հայաստանում գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրման համակարգին։ Այս մասին Երևանում ընթացող Երկաթուղային տրանսպորտով երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարեց «Ռուսական երկաթուղիների» անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարևը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում շարժական կազմի սպասարկում իրականացնող սուբյեկտների արտոնագրումը կներառի նաև վերանորոգման տոխնոլոգիաների թույլտվության, անհրաժեշտ սարքավորումների և անձնակազմի ստուգումը։

Կոսարևը նաև նշեց, որ այս տարի ոլորտի կորպորատիվ արտոնագրումը զանգվածային կերպով գործարկվել է Ռուսաստանում, իսկ եկող տարի կտեղափոխվի նաև Հարավկովկասյան երկաթուղի։

«Այն հիմնված է ISO ընտանիքի ստանդարտների վրա և շատ ժամանակակից է։ Մեր օրենսդրությամբ արդեն ամրագրված է ապրանքների և ծառայությունների արտոնագրումը, իսկ անվտանգության կառավարման համակարգը այնտեղ կհայտնվի առաջին անգամ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս