
Էլինար Վարդանյանն իր ենթակայության պատգամավորների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել. «Ժողովուրդ»

Օրաթերթը գրում է «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր ենթակայության պատգամավորների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել:
Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել:
ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն, որպես կանոն, հանձնաժողովներում այն չի կիրառվում:
ԱԺ ՀՀԿ խնբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց հանձնաժողովում ամեն ինչ կարգին է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: