Բաժիններ՝

«2008 թվականին մեզ մոտ երկաթգծերի վթարի 450-ից ավել դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ ոչ մի դեպք»

Յուրաքանչյուր տարին մեկ անգամ նախկին Սովետական միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները (բացառությամբ՝ Ադրբեջանի) հավաքվում են Երևանում և ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ են անցկացնում:

Այսօր տեղի ունեցավ հերթական նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն, անվտանգության գծով տեղակալ Լևոն Հակոբյանը տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են բոլոր երկրներում անվտանգության պահպանմանը:

«Քիչ առաջ քննարկվում էր այն հարցը, որ ստեղծվի անկախ մասնագետների խումբ: Լինում են դեպքեր, երբ մի հանրապետությունում դեպք է լինում ու մյուս հանրապետությունն է մեղավոր լինում, իսկ հիմա մենք չենք կարողանում այդ հարցերը պարզել, ուստի որոշել ենք, որպեսզի լինի մասնագետների մի խումբ, որը կարողանա այդ հարցերը քննարկել»,- նշեց Լ. Հակոբյանը:

11996985_10205318206178872_155614591_n

Լրագրողներից մեկի այն հացին, թե հիմնական անհանգստացնող հարցերը որո՞նք են, որ առաջանում են բեռնափոխադրումների ժամանակ, Լ. Հակոբյանը պատասխանեց, որ հիմնականում վագոնները տեխնիկապես հնացած են լինում, որոշ մասեր փոխելու անհրաժեշտություն է լինում: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ մեր անվտանգությունը համեմատել չի կարելի 2008 թվականի հետ: Ըստ նրա՝ այդ առումով այսօր բավականին բարձր մակարդակ ունենք:

«Մեր խնդիրներն անվտանգության առումով, կարելի է ասել, լուծված են: Ունենք որոշակի խնդիրներ, որ աստիճանաբար պետք է լուծում ստանան, որոնք կախված են ֆինանսական և մասնագետների պակասի խնդիրներից»,- ասաց Լ. Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ երկաթուղային գծերի մաշվածությունն այսօրվա դրությմաբ 80%-ով իրենք կարողացել են կարգավորել.

«2008 թվականին շատ դժվար էր, կարելի է ասել՝ անվտանգություն չկար: 2008 թվականին մեզ մոտ երկաթգծերի վթարի 450-ից ավել դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ ոչ մի դեպք: Այսօր դա բոլորին զարմացնում է, ինձ նույնիսկ Մոսկվայից զանգում ասում են՝ սա ճի՞շտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս