Փոխնախարարը բարկացրեց Մանվել Բադեյանին

Ինչո՞ւ են դեղորայքի գները այդքան տարբեր Վրաստանում և Հայաստանում: Այս հարցն այսօր ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ուղղեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին:

«Գիտեք, կան բաներ, որոնց մենք ևս բացատրություն չունենք: Դրա պատճառներից մեկը կարող է լինել ԱԱՀ-ն, որը Վրաստանում ցածր է»,- փորձեց արդարացում գտնել Ս.Խաչատրյանը: «Չկա նման բան՝ իրենց մոտ ԱԱՀ-ն 18 % է, մեզ մոտ՝ 20 %: Ինձ տնտեսագիտություն մի բացատրեք, ես դա շատ լավ գիտեմ: Դա գործոն չէ, ուրիշ բան ասեք»,- հակադարձեց Մ.Բադեյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930