«Վաչոյի» ունեցվածքը՝ ըստ հայտարարագրի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ «Սերժի Վաչոն», պարզվում է՝ տարիներ շարունակ գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ 2008-ի հունիսից նա զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Առաջին հայտարարագիրը նա ներկայացրել է այս տարի 2014-ի եկամուտների վերաբերյալ:
Ըստ այդմ, Ղազարյանն ունի 11 մլն դրամ, 9 հազ. 500 դոլար և 12 հազ. 500 եվրո դրամական միջոց:
Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 6 մլն 662 հազ. դրամ: Ղազարյանի կինը՝ ոչ մի տեղ չաշխատող Ռուզաննա Բեգլարյանը, ամուսնուց հարուստ է և ավելի շատ եկամուտ է ստացել:
Նա հայտարարագրել է 25 մլն դրամ, 29 հազ. դոլար և 17 հազ. 400 եվրո դրամական միջոց: Նրա տարեկան եկամուտը, որը հայտարարագրել է իբրև վարձակալության դիմաց ստացած վարձավճար, կազմել է 15 մլն 120 հազ. դրամ:
Ի դեպ, մամուլում լուրեր կան, որ «Համալիրի» սեփականաշնորհման գործարքի թիկունքում հենց Ղազարյանն է կանգնած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: