Սալվադոր Դալիի, Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի և այլոց աշխատանքները «Մոդեռնից -Պոստմոդեռն» նկարչական ցուցահանդեսում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ներկահացնում են նոր՝ «Մոդեռնից -Պոստմոդեռն» խորագիրը կրող նկարչական ցուցահանդես, որին կներկայացվեն այնպիսի հեղինակավոր աշխատանքներ, ինչպիսիք են Սալվադոր Դալիի, Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի, ինչպես նաև ժամանակակիցներ՝ Արա Ալեքյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Համլետ Հովսեփյանի, Նարեկ Ավետիսյանի, Հարություն Զուլումյանի և այլոց աշխատանքները:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան 8 թեմատիկ բաժանումներ ունի՝ «Սկիզբ», «Ներկան», «Մեր հողը», «Քաղաք», «Չսերտած դասեր», «Ադամը դրախտից», «Եվաներ», «Մինասի աթոռը»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն նաև փարիզաբնակ հայտնի դիզայներներ՝ Թառլոյան եղբայրները:
Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 11-ից՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: