
Այսօր Մինսկում մտադիր են սպառազինությունները հետ քաշելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել

Այսօր Մինսկում տեղի կունենա Դոնբասում ճգնաժամի կառավարման կոնտակտային խմբի եռակողմ բանակցությունների հերթական ռաունդը, որտեղ կարող է ստորագրվել փաստաթութղթ 100 մմ-ից պակաս սպառազինությունները հետ քաշելու վերաբերերյալ:
Բանակցությունների հիմնական թեման, որը քննարկվում է արդեն 1 ամիս ավելի, լինելու է շփման գծում նվազագույնը 100 մմ տրամարափի սպառազինություններն ու տանկերը հետ քաշելու մասին համաձայնագրի մշակումն ու վավերացումը, հայտնում է korrespondent.net-ը:
Տվյալ փաստաթուղթը կոնտակտային խումբն սկսել են մշակել դեռ օգոստոսի սկզբին: Բանակցողների ամեն հանդիպման ժամանակ ակնկալվում է այդ աշխատանքի ավարտը, սակայն կողմերին դեռ չի հաջողվում հասնել դրական արդյունքի:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ից Դոնբասում գործում է կրակի դադարեցման կայուն ռեժիմ, սակայն դեռ կան հատուկենտ խախտումներ:
Վերջին մի քանի օրերին հրետանային կրակոցները գրեթե դադարել են: