Բաժիններ՝

Նեթանյահուն հրաժարվել է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրել Իսրայելում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է երկիր թողնել սիրացի փախստականներին, ինչը ընդդիմադիր կուսակցությունների պահանջն էր, հայտնում է The New York Times-ը:

«Իսրայելը շատ փոքրիկ երկիր է՝ ոչ մեծ աշխարհագրական ու ժողովրդագրական խորքով»,- ասել է Նեթանյահուն:

Նա նաև հաստատել է, որ Հորդանանի հետ սահմանին պատի կառուցման շինարարական աշխատանքները շարունակվելու են: Պատի կառուցումը անհրաժեշտ է անօրինական ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով:

Ավելի վաղ ձախկենտրոնամետ «Ավոդա» կուսակցության ղեկավար Իցխակ Հերցոգը հայտարարել էր, թե հրեաները չեն կարող անտարբեր մնալ, երբ հարյուր հազարավոր ներգաղթյալներ «խաղաղ հանգրվան» են որոնում:

«Մեկ անգամ մեր մարդիկ անձամբ բախվեցին համաշխարհային հանրության լռությանը»,- ասել է Հերցոգը՝ նկատի ունենալով Հոլոքոստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930