Թուրքիայում՝ Հայաստանի սահմանի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 ոստիկան է զոհվել
Թուրքիայի Իգդիր նահանգում՝ Նախիջևան գնացող ճանապարհին՝ Հայաստանի սահմանից ոչ հեռու, թուրք ոստիկանների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհվել է իրավապահ ուժերի 10 ներկայացուցիչ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Հարձակումն իրականացվել է առավոտյան, երբ ոստիկանները ուղևորվում էին Դիլուջու սահմանային անցակետ ծառայության:
Տեղեկությունների համաձայն՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները գործի էին դրել ճանապարհին տեղադրված ռումբը, ապա կրակ բացել ավտոբուսի ուղղությամբ: 3 ոստիկանի վիճակը ծանր է:
Հեռուստաալիքի տվյալով՝ ներկայում ճշտվում է վիրավորների թիվը:
Պայթյունից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները լայնամասշտաբ օպերացիաներ են անցկացնում Իգդիրում՝ ուղղված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ: