Նշենք, որ այդ դատավճռով՝ Արշակ Սվազյանը մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 1 ամիս կալանքի:
«Մինչև հիմա ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյունք եղե՞լ է: Մենք հստակ ասում ենք՝ այն, ինչ որ մեր պետության, ժողովրդի համար լավ է, մենք պետք է այդ ճանապարհով գնանք, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջապես հանձնվել: Ասենք` դու գնացիր հրապարակում միտինգներդ արեցիր, վրաններն էլ խփեցիր, մի ամիս էլ նստած ես, դրա արդյունքում հարց լուծելու իրավական ճանապարհ կա՞>:
Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում մի տատիկ բայքերի լուսանկար է հրապարակել՝ ամբողջությամբ վարդագույն հագուստներով ու վարդագույն մոպեդով:
Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն:
Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի ժամանակ զոհվել է 2100 ուկրաինացի զինծառայող, ավելի քան 7 հազարը վիրավորվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Կիևում հանդես գալով Անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
«Մենք գնահատում չենք արել, թե ով ինչպես է եկել իշխանության»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը 10 մարդու արյան գնով եկավ իշխանության:
«Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել. եկեք մենք տարբեր տիպի ձևեր չընդունենք, թե ոչինչ չի փոխվել: Մինչև փետրվար ամիսը կար ոչ իշխանական հզոր կոնսոլիդացիա, և կար իշխանություն: Եկավ, հասավ մի կետ, երբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան որոշում կայացրեց, որ մի կողմ է քաշվում այդ գործընթացից, և եթե մեր ժողովրդի մեջ կային այնպիսի առաջնորդներ, որոնք պետք է գային առաջնորդեին այդ ամբողջ շարժումը, խնդրեմ, թող գային առաջնորդեին»:
Բրիտանացի Քրիս Նորմանն ու ամերիկացիներ Սփենսեր Սթունը, Էնթոնի Սեդլերն ու Ալեք Սկառլատոսը, ովքեր նախօրեին Ամստերդամ-Փարիզ գնացքում վնասազերծել էին մի զինված տղամարդու, կարժանանան Ֆրանսիայի բարձրագույն պարգևին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լոռու մարզի Պուշկինո համայնքում այսօր այրված տղամարդը 10 տարի է, ինչ ապրում է համայնքում: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանն ասաց, որ այրված տղամարդը 2005թ. է տեղափոխվել Պուշկինո, «ինքն իր համար ապրել է»:
Նյու Յորքում այսօր հարյուրավոր կիսամերկ կանայք են դուրս եկել երթի: Կանայք այդկերպ որոշել են քաղաքի իշխանություններին հիշեցնել այն մասին, որ բաց կրծքով քայլելն ԱՄՆ-ում հանցագործություն չէ, գրում է Daily Mail-ը:
«Խաղի կանոնները փոխվել են, բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրությունից հետո»,- վստահեցրեց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ բացարձակապես գոյություն չունի որևէ դրույթ, որ տանում է մենիշխանական կառավարման:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան:
«Կարող ենք արձանագրել, որ իբրև քաղաքական ուժ, մեր մոտեցումները հաղթանակել են, չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, ԱԺ-ում միայն 5 պատգամավոր ունենալով, սրանից ավելի պատկերացնել հնարավոր չէր: Այս փուլում մենք շատ ենք կարևորում բովանդակային քննարկումները»:
ԵՄ արտգործնախարարների ղեկավարները սեպտեմբերի 4-5-ը Լյուքսեմբուրգում ոչ պաշտոնական հանդիպմանը կդիտարկեն Բելառուսի դեմ պատժամիջոցների կասեցման հնարավորությունը:
Այսօր Թուրինի նահանգի Սաուզե դ’Ուելս քաղաքում մեկնարկում է Պանիրների ամենամյա փառատոնը: Քաղաքում կկատարվի պանիրների լավագույն տեսակների համտեսում, հայտնում է Euromag-ը:
Այսօր Սենտ Լուիսում կանցկացվեն Sinquefield Cup շախմատային մրցաշարի 1-ին տուրի խաղերը:
«Այս ամենի հետևում վրացական իշխանությունները չեն, այստեղ կան ոմանց անձնական շահերը: Եթե անհրաժեշտություն կա՝ կարող եմ ավելի շատ մանրամասներ ասել, պատրաստ եմ ցանկացածի հետ գալ այստեղ՝ նստել, խոսել»:
«Պանտերա» մասնավոր անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը դեռևս վիրահատության չի ենթարկվել, սպասում են՝ վիճակը կայունանա:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է, որ հյուսիսկորեական իշխանությունների դեմ քարոզչական գաղափարախոսությունը կշարունակվի, եթե Փխենյանը ներողություն չխնդրի ապառազմականացված գոտում տեղադրված ականների համար:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի «Ինգոլշտադի» դեմ խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
Ասիական բորսաների ինդեքսները այսօր կտրուկ նվազել են Չինաստանում ստեղծված տնտեսական վիճակի մտավախությունների ֆոնին: Չինական Shanghai Composite-ը աճուրդի ժամանակ փլուզվել է 8%-ով (մինչև 3211 կետ), Տոկիոյի ու Հոնգկոնգի բորսային ինդեքսները նույնպես զգալի նվազել են:
Նախորդ տարվա համեմատ գրենական պիտույքների թանկացում կա, և դա առաջին հերթին պայմանավորված է փոխարժեքի տատանումներով:
Օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Brent ապրանքանիշի նավթի գինը Հարավարևելյան Ասիայի բորսաներում նվազել է 1 բարելի դիմաց մինչև 45,02 դոլար:
Լիբանանի վարչապետը խոստացել է պատժել ոստիկանությանը, որը ցուցարարների նկատմամբ բռնի ուժ է կիրառել: Վերջիններս պահանջում էին մայրաքաղաք Բեյրութի փողոցներից հավաքել աղբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն: