Բաժիններ՝

Դոնբասում սպանվել է 2100 ուկրաինացի զինծառայող. Պորոշենկո

Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի ժամանակ զոհվել է 2100 ուկրաինացի զինծառայող, ավելի քան 7 հազարը վիրավորվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Կիևում հանդես գալով Անկախության օրվան նվիրված միջոցառումներին:

Պորոշենկոն ասել է, որ այդ կորուստները Ռուսաստանի ագրեսիայի հետևանք են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իր ելույթում Ուկրաինայի նախագահը նախազգուշացրել է, որ դեռ առկա է «Ուկրաինայի խորքը զինյալների ուղղակի ներխուժման կամ հարձակման վտանգ»:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած անզգույշ քայլ կարող է դառնալ ճակատագրական: Անկախության համար պայքարը դեռ շարունակվում է ու հաղթել հնարավոր է միայն պաշտպանական, դիվանագիտական ճնշման, քաղաքական պատասխանատվության միավորման շնորհիվ»,- հայտարարել է Պորոշենկոն:

Կիևի կենտրոնական հրապարակում՝ Մայդանում, անցկացվող հանդիսավոր երթին մասնակցել է մոտ 2,5 հազար զինծառայող, որոնցից շատերը մասնակցել են երկրի արևելքում մարտական գործողություններին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն այլընտանք չկա:

«Ուկրաինայի համար գոյություն չունի այլընտրանք խաղաղ կարգավորմանն այնպես, ինչպես երկար ժամանակ հանդիսանում են մինսկյան պայմանավորվածությունները, որոնք աջակցություն են ստացել ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵՄ խորհրդի կողմից»,- ասել է Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս