Արամ Մանուկյանին հարվածելու գործով դատավճիռը թողնվել է անփոփոխ. պաշտպանի բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանի բողոքը: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Նշենք, որ այդ դատավճռով՝ Արշակ Սվազյանը մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 1 ամիս կալանքի: Փաստաբանը բողոքարկել էր այս դատավճիռը՝ վերաքննիչ դատարանից խնդրելով Արշակ Սվազյանի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31