![](/banners/BeFunky-design.jpg)
Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած պայթյունի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/navtatari-paytyun.jpg)
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Դ. Դ.-ի «Հովան Լիան Գրուպ» ՍՊԸ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ամբողջությամբ վնասվել է Հ. Հ.-ի (ծնվ.1986թ.) «Օպել վեկտրա Ա» մակնիշի 34 TZ 779 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասը. զոհեր և տուժածներ չկան: