
Պուշկինոյում այրված տղամարդը 10 տարի է, ինչ տեղափոխվել էր համայնք

Լոռու մարզի Պուշկինո համայնքում այսօր այրված տղամարդը 10 տարի է, ինչ ապրում է համայնքում: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանն ասաց, որ այրված տղամարդը 2005թ. է տեղափոխվել Պուշկինո, «ինքն իր համար ապրել է»:
Համայնքի ղեկավարը փոխանցեց նաև, որ դեպքի պատճառները պարզելու համար այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, տեղի ունեցածի պատճառը վերջնականապես դեռևս պարզ չէ:
Հիշեցնենք, որ Պուշկինո գյուղի թիվ 177 տանը հրդեհ էր բռնկվել, հայտնաբերվել էր 1955թ. ծնված քաղաքացու դին: