Թմրամիջոցի հյուրասիրություն Ջերմուկում:
«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Նեյմարին` «Մանչեսթեր Յունայթեդին»:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ավարտվել է ցորենի հունձը: Այդ տարածաշրջանից նաեւ մեկնում էին Լոռու մարզի Մղարթ գյուղ, հացահատիկահավաք կոմբայնի բունկերից կիլոգրամը 100 դրամով ցորեն գնում:
Globo Esporte-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է իրականացնել «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Անգլիական ակումբը բրազիլացու համար պատրաստ է 190 մլն եվրո վճարել:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-հունիսին, փաստացի գներով կազմել է 27.3 մլրդ դրամ, 2014թ. հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 41.4 տոկոսով:
Ջրաձորի, ինչպես նաև համայնքը Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածին կապող ճանապարհները տարիներ շարունակ չեն վերանորոգվել, դարձել են անանցանելի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը», «Սանդերլենդը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Որսի ժամանակ դժբախտ դեպքերը կանխելու մտահոգությամբ. օգտակար խորհուրդներ ոստիկանությունից:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:
Դանիելիան բազմաթիվ խորհրդային, ռուսական ու միջազգային մրցանակների դափնեկիր է:
ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 67 շենքի բնակիչներից մեկը գողացել է մի քաղաքացու բջջային հեռախոսը:
«Հաշվի առնելով սեռական հասունության տատանումները՝ ցանկալի չէ, որ սեռական հարաբերությունը լինի 17-18 տարեկանից շուտ, որովհետև մինչև այդ տարիքը՝ դեռահասը դեռևս գտնվում է բուռն փոփոխությունների մեջ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ նման տեսակետ հայտնեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան:
Steptohealth.ru կայքը գրում է, որ ավելորդ քաշն ամենատարածված խնդիրներից մեկն է: Կայքը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից:
2014 թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին պատկանող ավտոտնակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայից գողացել են մի շարք ավտոմասեր` պատճառելով 4.500.000 դրամի նյութական վնաս:
Այսօր Սենտ Լուիսում ավարտվել է Sinquefield Cup մրցաշարի 2-րդ տուրը: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին, ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեցին ազատամարտիկ Վարդան Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը:
«2015 թվականի փետրվարի 13-ից հետո այն ԲՀԿ-ն, որին մենք իմացել ենք մինչ այդ, փլուզվեց, և հիմիկվա ԲՀԿ-ն բացարձակ այն ԲՀԿ-ն չէ, որը եղել է Գագիկ Ծառուկյանի ժամանակաշրջանում, և ինձ համար շատ սպասելի էր, որ սահմանադրական բարեփոխումներին կտրականապես դեմ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի օրոք պետք է ավելի մեղմ վերաբերմունք արտահայտեր և հետագայում պետք է իր կարծիքը փոխեր, ու արդեն հիմա իրենք հայտարարում են, որ պատրաստ են գնալ Բաղրամյան 26 և բանակցել նախագահի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Փորձելով պատասխանել իր մասին հնչող բոլոր հարցերին՝ Բենզեման թվիթերի իր էջում գրառում է կատարել, որից կարելի է հասկանալ, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել ակումբը, համենայն դեպս՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար: Վարսենիկ Ղուկասյանն ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է` ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները՝ դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը, մանկապարտեզ չեն հաճախում:
Ժամանակին հասարակական հնչեղություն ստացած դեպքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ռուսաստանում, կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ, թանկանում են ավիատոմսերը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին գործակալությանը հայտնել են ռուսական առաջատար ավիափոխադրողները:
Համակարգային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի և 3 տարիների արդյունքները ամփոփելու նպատակով օգոստոսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այցելեցին «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, որտեղ ծանոթացան «114» սոցիալական թեժ գիծ ծառայության աշխատանքներին, սոցիալական ոլորտում ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»:
Ֆուտբոլ խաղում են ոչ միայն խաղադաշտում, այլ դրա սահմաններից բավական հեռու: Խաղադրույքներն այսօր այնքան են տարածվել, որ առանց դրանց չի կարելի պատկերացնել և ոչ մի խաղ:
Էստոնիայի իշխանությունները որոշել են Ռուսաստանի հետ սահմանին կառուցել երկուսուկես մետր բարձրություն ունեցող պարիսպ: Այս մասին հայտնում է Postimees էստոնական պարբերականը:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Ալի Աթալան երկրի խորհրդարանի օրակարգ է ներառել Սասունի Մեշելի (Գոմք) կոչվող բնակավայրում հայկական մենաստանում ու դրա մերձակայքում բռնկված հրդեհի հարցը:
Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
«Պարտականությունների կատարումից էժանագին կարգով խույս տալը կամ էլ զանազան պատճառներ ու հանգամանքներ փնտրելը պետական կազմակերպությանն ամենևին էլ պատիվ չի կարող բերել»: